• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ռամոսն ու Պերեսը շուտով համատեղ հայտարարությամբ հանդես կգան

Լուրեր

Ռամոսն ու Պերեսը շուտով համատեղ հայտարարությամբ հանդես կգան
14.11.2020
1959 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան ու ավագ Սերխիո Ռամոսն ու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շուտով հայտարարությամբ հանդես կգան՝ պայմանագրի երկարաձգման շուրջ։

Ռամոսի ներկայիս պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի վերջը։ «Ռեալն» արդեն սկսել է բանակցությունները ակումբի ներկայացուցիչների հետ։

Հաղորդվում է, որ «Ռեալը» Ռամոսին մինչև 2023 թվականը պայմանագիր կկնքի։ Ավելի վաղ նրա հեռանալու հավանականությունը 80 տոկոս էր գնահատվում։ ՊՍԺ-ն հետաքրքրված է նրանով։