Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն հայտարարել է, որ ցանկանում է մնալ մադրիդյան ակումբում։
«Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում»։ Կարիերաս հենց այս ակումբում եմ ցանկանում շարունակել։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո կխոսամ ղեկավարության հետ»,- Մարսելոյի խոսքն է հաղորդում Marca-ն։
Մարսելոյի ներկայիս պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։