Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակիցների մասին։
«Ինչ ընտրություն էլ, որ ես կատարեմ՝ այն չի կարող բոլորին բավարարել, իսկ ես սիրում եմ, որ իմ պատասխանները բոլորին դուր գան։
Այնուամենայնիվ, նախընտրում եմ արդարացի լինել. եթե կա թիմ, որն արժանի է ՉԼ-ն հաղթելուն, ապա դա «Ռեալն» է»,- ասել է Էնրիկեն։
Մայիսի 28-ին ՉԼ-ի եզրափակիչի շրջանակում կհանդիպեն «Լիվերպուլն» ու «Ռեալը»։