Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան և նրա եղբայրը՝ Սեբաստյաոն մտադիր են առաջիկայում բիզնես հիմնել Մադրիդում, հաղորդում է Marca-ն:
Հատուկ տարածքում արդեն վերանորոգման աշխատանքներ են ընթանում և առկա է ցուցանակ՝ Camavinga House գրությամբ: Այն պետք է բացվի առաջիկայում:
Այս պահին հստակ տեղեկություն չկա, թե հատկապես ինչ բիզնես գործունեություն են ծավալելու եղբայրները, սակայն հայտնի է, որ Էդուարդոն ազատ ժամանակ հետևում է նորաձևությանը:
Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման, դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 90 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: