• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մարսելո. «Մեծագույն ուրախություն է՝ տոնել տնային մարզադաշտում՝ աշխարհի լավագույն ակումբի հետ»

Լուրեր

Մարսելո. «Մեծագույն ուրախություն է՝ տոնել տնային մարզադաշտում՝ աշխարհի լավագույն ակումբի հետ»
30.04.2022
3079 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն, Լա լիգան հաղթելուց հետո կիսվել է տպավորություններով։

«Ահռելի ուրախություն է։ Մենք որքան հնարավոր է արագ հաղթեցինք և սա յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքն էր։

Շատ ուրախ ենք և շարունակում ենք ավելացնել։ Սա աշխատանքի, ուրախության, ինքնազոհության և շատ այլ բաների արդյունք է։ Ահա թե ինչու մենք ավելի շուտ հաղթեցինք։ Երկրպագուների հետ հաղթելը լավագույնն է։ Ավելի վաղ մենք չէինք կարողանում դա անել, բայց այսօր կարող ենք։

Մեծագույն ուրախություն է՝ տոնել տնային մարզադաշտում՝ աշխարհի լավագույն ակումբի հետ։

Այսօր մենք պետք է տոնենք այս իրադարձությունը։ Ավելի ուշ մեզ կարևոր հանդիպում է սպասվում, բայց լավ նշելը նորմալ է»,- ասել է Մարսելոն։