Լուրեր

Էնդրիկի անձնազոհ քայլը
30.12.2024
1694 0

Սուրբծննդյան արձակուրդների ժամանակ Էնդրիկը որոշում է կայացրել մնալ Մադրիդում և հավելյալ աշխատել իր անձնական ֆիզիոթերապևտի հետ, հաղորդում է Relevo–ն։

Բրազիլացին կցանկանար ավելի շատ խաղաժամանակ ստանալ և շարունակում է քրտնաջան աշխատել՝ Անչելոտիի վստահությանն արժանանալու համար։

Այնուամենայնիվ, 18–ամյա հարձակվողը հասկանում է, որ քիչ խաղաժամանակի պատճառը թիմում Մբապեի, Ռոդրիգոյի և Վինիսիուս Ժունիորի ներկայությունն է։

Ընթացիկ մրցաշրջանում Էնդրիկը մասնակցել է 15 հանդիպման (160 րոպե), դարձել 2 գոլի և 1 ասիստի հեղինակ։