ՊՍԺ-ն ընդունել է Կիլիան Մբապեի հարցում պարտությունը։ ESPN-ի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբն այլև չի փորձում 23-ամյա հարձակվողին պահել թիմում։
Ֆրանսիական ակումբում սպասում են, որ Մբապեն շուտով կհայտարարի «Ռեալ» տեղափոխվելու մասին։ Մադրիդյան ակումբը Կիլիանի իրավաբանի հետ դեռ որոշ հարցեր է քննարկում, սակայն ոչինչ չի խանգարում, որ նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի «Ռեալ»։
Մբապեի համար գումարը երբեք շարժիչ ուժ չի եղել։ Նա միշտ երազել է «Ռեալում» խաղալու մասին և ՊՍԺ-ում հիմա մտածում են, որ նա իր երազանքն իրականացնելու ճանապարհին է։
Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 36 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ։