• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Բրահիմ Դիասը երկրորդ գոլն է խփել «Միլանի» կազմում (տեսանյութ)

Լուրեր

Բրահիմ Դիասը երկրորդ գոլն է խփել «Միլանի» կազմում (տեսանյութ)
23.10.2020
1589 0

Եվրոպա լիգայի խմբային փուլում «Միլանը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Սելթիկին»:

«Ռոսոներիների» կազմում իր երկրորդ գոլն է (պաշտպոնական խաղերում) հեղինակել «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը, ով միլանյան ակումբում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:

Հիշեցնենք, որ 21-ամյա իսպանացու՝ «սերուցքայինների» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված