Լուրեր

Ալաբան վարակվել է կորոնավիրուսով
28.07.2021
2636 0
Մադրիդի «Ռեալի» նորեկ Դավիդ Ալաբան վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 29-ամյա ավստրիացին Մադրիդում հանդես կգա «4» համարի ներքո։ Այն պատկանում էր Սերխիո Ռամոսին, որն այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ։