• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մադրիդի քաղաքապետ. «Մբապեն ինձ ասել է, որ տեղափոխվում է «Ատլետիկո»

Լուրեր

Մադրիդի քաղաքապետ. «Մբապեն ինձ ասել է, որ տեղափոխվում է «Ատլետիկո»
17.05.2022
3738 0

Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես Ալմեյդան կատակով է պատասխանել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի վերաբերյալ հարցին։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ֆրանսիացի հարձակվողը, ամենայն հավանականությամբ, «Ռեալ» է տեղափոխվելու։

«Մբապե՞ն, նա ինձ ասել է, որ տեղափոխվելու է «Ատլետիկո»,- Մարտինես Ալմեյդայի խոսքն է հաղորդում Marca-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզցիները ֆրանսիացի հարձակվողին համոզում են նոր պայմանագիր ստորագրել։ Կողմերի միջև ներկայիս կնքած պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։


Ամենակարդացված