Մադրիդի «Ռեալի» նոր պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է ակումբի մարզչական կազմի փոփոխության մասին։
«Վշտացա՝ իմանալով, որ Զիդանի հեռանալու մասին, սակայն ուրախ եմ Անչելոտիի հետ կրկին աշխատելու համար։ Մենք լավ հարաբերությունների մեջ ենք ու մեծագույն հաճույքով կրկին նրա հետ կաշխատեմ։
Ցանկանում էի կարիերայումս հաջորդ քայլը կատարել։ Ինձ տարաբնույթ առաջարկներ էին կատարում, սակայն միայն «Ռեալի» տարբերակն եմ դիտարկել։ Սա աշխարհի մեծագույն ակումբն է ու ես անհամբերությամբ սպասում եմ այս մարտահրավերին»,- ասել է Ալաբան։