Սերխիո Ռամոսը խոսել է «Ռեալից» հեռանալու մասին։
ՊՍԺ-ի պաշտպանն ասել է, որ անցյալ ամառ 1 տարվա պայմանագիր էր համաձայնեցրել մադրիդյան ակումբի հետ, սակայն հետագայում «Ռեալը» հետ էր կանչել առաջարկը։
«Սկզբում դժվար էր ՊՍԺ-ում հարմարվելը։ Ես շատ երկար տարիներ էի անցկացրել այնտեղ ու վերահսկում էի ամեն ինչ՝ ակումբը, տունը, երեխաների դպրոցը։ Դժվար էր Փարիզի պես հիանալի քաղաքին հարմարվելը։ Դժվարությամբ տուն գտանք։
Փոփոխությունը լավ բան է։ Դա օգնում է արժևորել անցյալ, ինչպես նաև ունեցածդ գիտելիքները»,- ասել է իսպանացին։