Պիտեր Ֆեդերիկոն, որը Լա Ֆաբրիկայի աստղերից է, «Ատլետիկի» դեմ խաղում նորամոտը նշեց «Ռեալի» կազմում։Ֆուտբոլիստն ընդամենը 19 տարեկան է, նախորդ խաղում նա 86-րդ րոպեին փոխարինեց Էդեն Ազարին։
Այն 7 րոպեի ընթացքում, որը Ֆեդերիկոն անցկացրեց խաղադաշտում, կարողացավ գոլային պահ ստեղծել ու հիանալի փոխանցում կատարել Լուկա Յովիչին։
Պիտեր Ֆեդերիկոն «Ռեալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է իր նորամուտը։
«Ես միշտ կհիշեմ այդ պահը, խոսքեր չկան, որ նկարագրեմ էմոցիաներս։ Երազանքս իրականություն դարձավ։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառլո Անչելոտիին, որ նա իրականացնում է կանտերայի տղաների երազանքը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև թիմակիցներիս ու մարզիչներին, որոնք ինձ միշտ աջակցել են»։