Չնայած այն հանգամանքին, որ նախորդ մրցաշրջանում «Ատլետիկոն» միակ թիմն էր, որը երկու անգամ հաղթեց «Ռեալին», «սերուցքայինները» վաղվա դերբիին են մոտենում առանց որևէ ռևաշիստական տրամադրվածության։
Գլխավոր նպատակն այդ խաղում երեք միավոր վաստակելն է, որը անչափ կարևոր է «Բարսելոնայից» շատ հետ չմնալու համար։
«Արքայական ակումբի» հանդերձարանում յուրահատուկ մթնոլորտ է տիրում․ ֆուտբոլիստները չեն հիշում նախորդ խաղերի արդյունքները, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել են ներկայի և ապագայի վրա, հաղորդում է AS–ը։