«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կարող են հեռացվել Չեմպիոնների լիգայից։
Ավելի վաղ դատարանը չեղարկել էր որոշումը, որով ՈՒԵՖԱ-ին արգելվում էր պատժել ակումբներին՝ Սուպերլիգան ստեղծելու համար։ Դատական գործընթացը կողմերի միջև կշարունակվի հունիսի 14-ին։
Սպասվում է, որ առաջիկայում ՈՒԵՖԱ-ն հավելյալ պատժամիջոցներ չի կիրառի ակումբների նկատմամբ, բայց ապագայում նրանք ստիպված կլինեն 15 մլն եվրո տուգանք վճարել ու մրցաշրջանում եվրագավաթներից ստացած եկամտի 5 տոկոսը հետ վճարել։
Նման պատժամիջոցների առջև էին կանգնել 9 ակումբ, որոնք դուրս էին եկել Սուպերլիգայից։
Եթե «Ռեալը», «Յուվենտուսն» ու «Բարսելոնան» հրաժարվեն այս պարտավորությունները կատարելուց՝ կարող են հեռացվել Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանում մասնակցությունից։