Լուկա Մոդրիչը ցանկանում է շարունակել հանդես գալ «Ռեալի» կազմում:
Ինչպես հաղորդում է Triballfootball-ը, խորվաթ ֆուտբոլիստը վստահ է, որ դեռևս կարող է օգուտ տալ թիմին ու մտադիր է համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում:
Նշվում է, որ «Ռեալի» ղեկավարությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, սակայն որոշակի բանակցություններ կայացել են:
Լա լիգայի 2019/20 մրցաշրջանում 35-ամյա խաղացողն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am