Լուրեր

Դատարանը 230 հազար եվրո կառգրավի Բենզեմայից
28.01.2022
2722 0

Դատարանը «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայից 230 հազար եվրո կառգրավի՝ Մատյե Վալբուենայի շանտաժի գործով։

150 հազար եվրոն կուղղվի «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստին որպես բարոյական փոխհատուցում, իսկ 80 հազարը՝ դատական ծախսերի համար է։

Բենզեմայի իրավաբանները բողոքարկել են այս որոշումը։

Հիշեցնենք՝ Կարիմը նոյեմբերին մեղավոր էր ճանաչվել շանտաժի գործով։ Նրան պայմանական ազատազրկման էին դատապարտել ու տուգանել։