Վինիսիուս Ժունիորը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում երեք տարին անընդմեջ գոլ է խփում։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը «Բավարիայի» հետ ավարտվեց ոչ–ոքի՝ 2–2 հաշվով, իսկ բրազիլացին դուբլի հեղինակ դարձավ։
Այսպիսով, նա ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչներում երեք տարին անընդմեջ գոլ է խփում։ 2022 և 2023 թվականներին նա գրավել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասը։