• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հայտնի է՝ որքան գումար է «Մոնակոն» պահանջում «Ռեալից» Տչուամենիի դիմաց

Լուրեր

Հայտնի է՝ որքան գումար է «Մոնակոն» պահանջում «Ռեալից» Տչուամենիի դիմաց
28.01.2022
3419 0

«Ռեալը» հետաքրքրված է «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիի ծառայություններով։

Marca պարբերականի հաղորդմամբ՝ մոնեգասկյան ակումբը 80-100 մլն եվրո է պահանջում ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։ «Ռեալին» հայտնի են այդ պահանջները։ Անցյալ ամառ «Մոնակոն» 60 մլն եվրո էր պահանջում։

Բացի այդ, կիսապաշտպանով նաև «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն ու «Չելսին» են հետաքրքրված։

Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Մոնակոյի» կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։