Լուրեր

Մոդրիչ. «Խորվաթիայի հավաքականը նման է «Ռեալին»
12.12.2022
1895 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հարցազրույցը:

«Խորվաթիայի հավաքականը նման է «Ռեալ Մադրիդին», այո դա այդպես է: Այս ակումբի ԴՆԹ-ն միշտ մինչև վերջ պայքարելն ու երբեք չհանձնվելը: Դա վերաբերում է նաև ազգային հավաքականին:

Աշխարհի առաջնությանը մեկնելուց առաջ մենք շփվում էինք «Ռեալի» ակումբակիցների հետ և ես նրանց ասացի, որ զգույշ լինեն Խորվաթիայի հետ: Նրանց հարցրեք և նրանք կհավաստանեն:

Անհամբերությամբ եմ սպասում Արգենտինայի դեմ խաղին: Մեսին մրցակցի համար լավագույն ֆուտբոլիստն է, նրան դժվար կլինի կանգնեցնելը, բայց մենք պատրաստ ենք ներդնել առավելագույն ջանքերը: Կփորձենք ցուցադրել մեր լավագույն խաղտ: Հուսով եմ, որ դա բավարար կլինի եզրափակիչ դուրս գալու համար»,- ասել է Մոդրիչը: