Marca պարբերականը հաղորդում է, որ «Ռեալի» ղեկավարությունը արագացնում է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի շինաշխատանանքերը՝ ՉԼ-ի շրջանակում ՊՍԺ-ին հյուրընկալելու համար։
«Ռեալը» ՊՍԺ-ին կընդունի մարտի 9-ին։ Պարբերականը հայտնում է, որ այդ պահին արևելյան տրիբունան արդեն առանց բրեզենտի պետք է լինի։
«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերանորոգման պատասխանատուներն արդեն հանձն են առել այդ պատասխանատվությունը։
Հիշեցնենք, որ մարզադաշտը դեռ վերակառուցման փուլում է և կավարտվի 2023 թվականին։