Լուրեր

Բենզեման կարող է մասնակցել «Ատլետիկի» դեմ խաղին
27.01.2022
2102 0

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է մասնակցել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում կայանալիք «Ատլետիկի» դեմ խաղին։

Խաղը կկայանա փետրվարի 2-ին։ Կարիմի՝ Լա լիգայի շրջանակում «Էլչեի» դեմ կայացած խաղում (2-2) ստացած վնասվածքից ապաքինումը լավ է ընթանում՝ հաղորդում է լրագրող Սերխիո Կվիրանտեն։

Այս մրցաշրջանում 34-ամյա ֆրանսիացին դարձել է 24 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։