Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կայացած «Նապոլի» - «Ռեալ Մադրիդ» խաղից հետո (3-2) իսպանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձած Ջուդ Բելինգեմի մասին:
«Բելինգեմը ցույց տվեց իր արժեքը: Նա տոտալ ֆուտբոլիստ է, ինչպես ասաց Անչելոտին: Կառլոն լիովին ճիշտ է, նա թերություններ չունի: Ջուդը պարզապես անկասելի է, քանի որ ամեն ինչ ունի՝ դրիբլինգ, արագություն և պահերի իրացում»,- հայտարարել է Կապելոն՝ Sky Sport-ի եթերում:
Անգլիացու փայլուն ելույթներին անտարբեր չի մնացել նաև իտալական ֆուտբոլի լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոն:
«Բելինգեմը ֆիզիկապես ուժեղ է, լավ է աշխատում գնդակով, ամուր մենտալիտետ ունի և հաճախ է գոլեր խփում: Նրա դիրքն անվանեք ինչպես կուզեք, նա ամենուր է խաղադաշտում՝ գնդակով, թե առանց գնդակի: Շնորհավորում եմ «Ռեալին» և անձամբ Կառլո Անչելոտիին»,- ասել է Դել Պիերոն՝ Sky Sport-ի եթերում: