Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի ծառայություններով, հաղորդում է Thesecretscout–ը։
Անգլիական ակումբը կփորձի առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել կանադացու տրանսֆերային իրավունքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», սակայն մադրիդցիները պատրաստ չեն 70 միլիոն եվրո վճարել «Բավարիային», այլ միայն 50 միլիոն եվրո։
Դևիսի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։ Transfermarkt–ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։
Այս մրցաշրջանում 23–ամյա պաշտպանը «Բավարիայի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։