Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի տունը թալանել են։
Հանցագործները «Էլչեի» դեմ կայացած խաղի ժամանակ (2-2) մուտք են գործել էլիտար բնակելի թաղամաս, որտեղ բնակվում է ֆրանսիացին։
Չարագործները պատուհանները կոտրել են, որից հետո տարել բազմաթիվ թանկարժեք իրեր։
Ոստիկանները հանցագործության վայրից մեկնել են միայն այն բանից հետո, երբ Բենզեման ժամանել է տուն և միացրել անվտանգության համակարգը։
Բենզեմայի տունն արդեն թալանել են 2019 թվականին՝ «Բարսելոնայի» դեմ կայացած խաղի ժամանակ։