Մադրիդի «Ռեալի» ապագա նորեկ Էնդրիկը «Պարանենսեի» դեմ խաղում ընդգրկվել է «Պալմեյրասի» մեկնարկային կազմում (2-2) և 22 րոպե անց բացել հաշիվը գլխի հարվածով:
16-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման (1218 րոպե) խփել 7 գոլ, կատարել 1 ասիստ:
Համաձայն ԶԼՄ-ների՝ «Ռեալը» երիտասարդ հարձակվողին ձեռք է բերել 35+25 միլիոն եվրոյի դիմաց, ինչպես նաև 12 միլիոն եվրո կվճարի բրազիլական ակումբի հարկային պարտավորությունները ծածկելու համար: Էնդրիկը «Ռեալին» կմիանա 2024 թվականին:
Էնդրիկի գոլը՝ ԱՅՍՏԵՂ