Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Էդուարդ Մորը խոսել է Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Թոնի Կրոսի մասին։
«Ռեալն» ավելի վատը չի դարձել, հասկանում եմ, որ թիմի համար ամենագլխավորը Թոնի Կրոսի կորուստն էր մինչմրցաշրջանում, սակայն հիմա նրա գործառույթները կկատարեն այլ ֆուտբոլիստներ։
Հասկանալի է, որ մեկը չի լինելու, մի քանիսը կլինեն, որոնք կկիսեն իրար միջև այդ պարտականությունը։ Անչելոտին վարպետ է ուժեղ ֆուտբոլիստներին մեկնարկային կազմը դուրս բերելու հարցում»,–ասել է Մորը։