Լուրեր

Օդրիոսոլան չի ցանկանում լքել «Ռեալը»
26.07.2021
1036 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան հույս ունի մնալ մադրիդյան ակումբում և պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար։

AS-ը հաղորդում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրել է «Միլանին», սակայն անձամբ Ալվարոն մտադիր չէ հեռանալ «Ռեալից», ինչը մեծապես նաև կապված է Կառլո Անչելոտիի ժամանելու հանգամանքով։