Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է մասնակցել թիմի հաջորդ խաղին։
Վնասվածքի պատճառով ուելսցին մադրիդյան ակումբի կազմում չի խաղացել օգոստոսի 28-ից ի վեր։
«Բեյլը հայտացուցակում է, կարող է խաղալ։ Նա Սաուդիան Արաբիա չմեկնեց, սակայն մնաց մարզվելու և պատրաստ է։
Ինչպես բոլոր ֆուտբոլիստները, նա նույնպես կարող է խաղալ, կամ՝ ոչ։ Տեսնենք»,- ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։