Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը «Ռեալի» երկրպագուների վարկածով ճանաչվել է օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Նա քվեարկության արդյունքում առաջ է անցել Կարիմ Բենզեմայից, Ֆեդերիկո Վալվերդեից, Դավիդ Ալաբայից ու Լուկա Մոդրիչից։
Նախորդ մրցաշրջանում անցկացրած բոլոր խաղերում Վինիսիուսը մասնակցել է 4 խաղի, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
«Սելթիկի» դեմ հրաշալի ելույթի շնորհիվ բրազիլացին հավակնում է նաև սեպտեմբերի ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Օրելյեն Չուամենին նույնպես կարող է միանալ այս ցանկին, եթե պահպանի փայլուն մարզավիճակը։