Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն ասել է՝ ինչ տարբերություն կա ակումբում և ազգային թիմում նրա խաղի մեջ:
«Միշտ կարևոր է խաղադաշտում տարբեր դերեր ստանձնելու հնարավորություն ունենալը: Ես միշտ հասկացնել եմ տվել, որ ինձ հեշտ է տրվում եզրերում խաղը և ինձ դուր չի գալիս «9» համարի դիրքը, սակայն ակումբում ես պարտավոր եմ դա անել:
Այստեղ՝ հավաքականում, ես կարող եմ տեղաշարժվել ամբողջ խաղադաշտով, ինչն օգտակար է»,- Ռոդրիգոյի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «սերուցքայինների» կազմում մասնակցել է 11 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: