Սերբ հարձակվող Լուկա Յովիչը ցանկանում է մնալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ սկզբում հարձակվողն իր գործակալին խնդրել է հունվարին այլ ակումբների առաջարկներ դիտարկել։ Հիմա, եթե նա շարունակի խաղաժամանակ ստանալ «Ռեալում», ապա կհրաժարվի այս մտքից։ Այդ դեպքում Յովիչը կապ չի հաստատի այլ ակումբների հետ, քանի որ ցանկանում է կարևոր դեր խաղալ «Ռեալում»։
Կարիմ Բենզեմայի վնասվածքի պատճառով սերբ հարձակվողը 17-րդ րոպեին խաղադաշտ մտավ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում ու գոլային փոխանցում կատարեց։
Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած «Ինտերի» դեմ խաղում (2-0) նա խաղը սկսեց մեկնարկային րոպեներից։ Ավելի վաղ սերբ ֆուտբոլիստը պաշտպանել է «Այնտրախտի» գույները։