Կիսապաշտպան Էդեն Ազարը հրաժարվել է «Նյուքասլ» տեղափոխվել՝ հաղորդում է Sport.es-ը։
«Կաչաղակները» 31-ամյա բելգիացու համար պատրաստ են վճարել 40 մլն եվրո և ևս 10 մլն եվրո հավելավճար։ Մադրիդյան ակումբը պատրաստ է եղել գործարքին, սակայն Ազարը հրաժարվել է տրանսֆերից։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մադրիդյան ակումբում անցկացրած 16 խաղում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։