«Ռեալում» մեծ հույսեր էին կապում Ազարի հետ, սակայն 2019 թվականին իրականացված տրանսֆերը ձախողվեց։
Ազարը երկուս ու կես տարիներն անցան վնասվածքներով, իսկ վերականգնվելուց հետո բելգիացին չկարողացավ իր լավագույն խաղը ցույց տալ։ Առաջիկայում նա կարող է փոխել ակումբային գրանցումը։
Marca-ի հաղորդմամբ՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին այլևս պետք չէ Ազարը։ Իտալացի մասնագետը հարձակման գծում բազմաթիվ այլընտրանքային տարբերակներ ունի։