Լուրեր

3 առանցքային ֆուտբոլիստ բաց կթողնի «Էլչեի» դեմ խաղը
17.01.2022
2856 0

Սպասվում է, որ Մարկո Ասենսիոն ու Դանի Կարվախալը բաց կթողնեն հունվարի 20-ին Իսպանիայի գավաթի շրջանակում կայանալիք «Էլչեի» դեմ խաղը։ Ասենսիոն մկանային վնասվածք ստացավ ու բաց կթողնի ամենաքիչն առաջիկա երկու խաղերը։

Կարվախալը պետք է մնա Սաուդին Արաբիայում մինչև չորեքշաբթի՝ հունվարի 19-ը, կապված կոնորավիրուսի սահմանափակումների հետ։ Մի քանի օր առաջ նրա կովիդի տեստը դրական էր ցույց տվել։

Հարկ է նշել, որ Էդեր Միլիտաոն նույնպես բաց կթողնի «Էլչեի» դեմ խաղը՝ Սուպերգավաթում ստացած կարմիր քարտի պատճառով։ Ե՛վ Իսպանիայի սուպերգավաթը, և՛ «Արքայական» գավաթը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից են կազմակերպվում, այդ իսկ պատճառով էլ նրա որակազրկումը կազդի նաև «Էլչեի» դեմ խաղի վրա։


Ամենակարդացված