• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մբապեն գրառում է կատարել «Մալյորկայի» դեմ խաղից հետո

Լուրեր

Մբապեն գրառում է կատարել «Մալյորկայի» դեմ խաղից հետո
19.08.2024
1759 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն գրառում է կատարել Լա լիգայի առաջին տուրում կայացած «Մալյորկայի» դեմ խաղից հետո (1-1):

«Լավագույն արդյունքը չէր։ Ուշադիր կլինենք և կկենտրոնանանք հաջորդ խաղի վրա»,– գրել է Մբապեն սոցցանցերում։

Մբապեի համար այդ խաղն առաջինն էր Իսպանիայի առաջնությունում։ Ավելի վաղ հարձակվողը մասնակցել էր ՈՒԵՖԱ–ի սուպերգավաթի եզրափակիչում կայացած «Ատալանտայի» դեմ խաղին (2-0) և գոլի հեղինակ դարձել։