Դորտմունդի «Բորուսիան» հունվարին ցանկանում է ազատվել որոշ ֆուտբոլիստներից։ Ակումբը ծրագրում է խզել Ռեյների հետ գործող վարձակալական պայմանագիրը, գրում է Sport Bild-ը։
19-ամյա բրազիլացին, որը 2022 թվականի ամռանն է «Ռեալից» տեղափոխվել Գերմանիա, այդպես էլ չկարողացավ ցուցադրել իր որակները։ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում նա ընդամենը 60 րոպե է անցկացրել խաղադաշտում։
«Ռեալն» արդեն Լա լիգայի նոր ակումբ է փնտրում, որը մինչև մրցաշրջանի ավարտը կվարձակալի ֆուտբոլիստին։