Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի ծառայություններով ու պատրաստ է նրան փոխանակել Մարիանո Դիասի հետ, հաղորդում է El Nacional-ը։
23-ամյա Կունդեն «Սևիլիայի» ֆուտբոլիստ է դարձել 2019 թվականին՝ 25 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Բորդոյից»։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը Լա լիգայի 15 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ Կունդեի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։ Transfermarkt-ը 60 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։