Լուրեր

Անչելոտի. «Ազարը մկանային վնասվածք չունի»
30.11.2021
2468 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի մասին, որը, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, մկանային վնասվածք է ստացել։

«Նրա հետ ամեն բան կարգին է, թիմի հետ լիարժեք մարզում է անցկացրել։ Նա իրեն լավ էր զգում ու լավ մարզավիճակով է վերադարձել։ Նա թիմի հետ է լինելու։

Էդենը մկանային խնդիրներ չունի, խնդիրը գաստրոէնտերիտն է։ Նա իրեն վատ էր զգում, ինչպես հիմա Ռոդրիգոն է իրեն վատ զգում, որը շարունակում է վերականգնվել վնասվածքից ու դեռ լավագույն մարզավիճակում չէ։ Ազարը նմանատիպ խնդրի է բախվել։

Էդենի խնդիրները կապված են նրա ֆիզիկական վիճակի հետ, պետք է աշխատանք կատարել այդ ուղղությամբ։ Եվ խաղային պրակտիկան նրան այդ հարցում կօգնի»,- հայտարարել է Անչելոտին։