Ջոնաթան Բարնեթը, որը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալն է, պատմել է, որ ժամանակին ֆուտբոլիստն անգամ չի դիտարկել Անգլիայի հավաքականում հանդես գալու տարբերակը։
«Եթե Գարեթը Ուելսի ընտրանու հետ մեկնի Աշխարհի առաջնության խաղերին, ապա դա նրա խոսքերի լավագույն ապացույցը կլինի։
Մեր ծանոթության առաջին իսկ օրվանից նա միշտ ասել է, թե ինչքան կարևոր է իր համար Ուելսը։
Նա Անգլիայի հավաքականում խաղալու հնարավորություն ուներ։ Մենք շփվեցինք ու նա ինձ ասաց. «Որպեսզի ես այլևս չլսեմ այդ մասին, եթե դու ցանկանում ես իմ գործակալը լինել։ Նա ֆանտաստիկ ուելսցի է»,- հայտարարել է Բարնեթը։