Կիլիան Մբապեն ցանկացել է մնալ Մադրիդում և բաց թողնել Ֆրանսիայի հավաքականի հոկտեմբերյան խաղերը, որպեսզի մինի–մինչմրցաշրջան անցկացնի ու լավացնի ֆիզիկական պատրաստվածությունը։ Հարձակվողը հասկանում է, որ չի արդարացնում սպասելիքները։
«Արքայական ակումբում» գոհ են մնացել 26–ամյա հարձակվողի կայացրած որոշումից, հաղորդում է Marca պարբերականը։