Լուրեր

«Ռեալը» փոխարինող է գտել Կարվախալին
12.10.2024
2066 0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» 24–ամյա եզրային պաշտպան Անդրեա Կամբիազոյի ծառայություններով, որը պետք է փոխարինի ծանր վնասվածք ստացած 32–ամյա Դանի Կարվախալին, հաղորդում է Tuttosport–ը։

«Արքայական ակումբը» իտալացի ֆուտբոլիստի ելույթներին հետևում էր նախքան այն պահը, երբ Կարվախալը վնասվածք էր ստացել։

Ընթացիկ մրցաշրջանում Կամբիազոն մասնակցել է 9 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt–ը 25 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։