Մադրիդի «Ռեալի» և «Ինտերի» նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ այս տարի «Ոսկե գնդակը» պիտի շնորհվի մադրիդցիների հարձակվող Կարիմ Բենզեմային։
«Ոսկե գնդակի իմ թեկնածուն, անկասկած, Բենզեման է։ Լավագույն հարձակվողը, որը պարզապես գազան է վերջին 10 տարիներին, և որ ամենակարևորն է, չեմպիոն։ Դուք այդպես չե՞ք կարծում»,- գրել է բրազիլացին իր ինստագրամում։