Լուրեր

«Ռեալը» ցանկանում է Կարվախալին Տրենտով փոխարինել
13.10.2021
1987 0

«Ռեալը» տպավորված է «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ-Ալեքսանդր Առնոլդի խաղով ու հունվարին ցանկանում է գնել նրա տրանսֆերային իրավունքները, հաղորդում է Fichajes-ը։

«Ռեալը» պաշտպանության աջ եզրում բացեր ունի, քանի որ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ Դանի Կարվախալը մշտապես վնասվածքներ է ստանում։ Կառլո Անչելոտին պատրաստ է նրան փոխարինել Տրենտով։

Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 75 մլն եվրո է գնահատվում։ Այս գումարը «Ռեալին» թույլ կտա Մադրիդ հրավիրել «Լիվերպուլի» պաշտպանին։