Էնդրիկը հարցազրույց է տվել Marca պարբերականին, որի ժամանակ խոսել է Վինիսիուսից նվեր ստացած մարզաշապիկի և այլ թեմաների մասին։
«Վինիից մարզաշապիկ ստանալը հիանալի էր, անձամբ նա է ուղարկել։ Ես շատ եմ նրան աջակցում։
Ինձ դուր է գալիս Մբապեն։ Ես ինձ նրան եմ նմանացնում, քանի որ երիտասարդ եմ ու նրա խաղային ձեռագիրն ունեմ։
Իմ կուռքը Կրիշտիանու Ռոնալդուն է։ Ես պետք է գնամ նրա հետքերով։ Ինձ համար շատ հաճելի է, որ «Ռեալը» հետաքրքրված է ինձանով, ես շնորհակալ եմ Աստծուն ու դեռ պետք է երկար ճանապարհ անցնեմ»,- ասել է 15-ամյա պատանին։