«Ռեալն» ու Liberbank-ը պայմանագիր են կնքել, ըստ որի, հայտնի ֆինանսական կառույցը «սերուցքայինների» հետ կհամագործակցի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:
Համաձայնագիրը կնքվել է Ֆլորենտինո Պերեսի և Պեդրո Մանուել Ռիվերո Տոռեի միջև: Ներկա է եղել նաև Էմիլիո Բուտրագենյոն:
Liberbank-ն իր հովանավորչական ազդեցությունն է ունենալու մի շարք ոլորտների զարգացման վրա, այդ թվում՝ կանանց ֆուտբոլի:
Հատկանշական է, որ այս համագործակցության շնորհիվ մեծ հնարավորություններ կստանան նաև երկրպագուները. մասնավորապես, նրանք կկարողանան աբոնեմենտներ գնել ավելի շահավետ պայմաններով:
Fanat, Realmadrid.am