Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը կրկնել է Իսպանիայի առաջնության 72 տարվա վաղեմության ռեկորդը, հաղորդում է Mister Chip–ը։
21–ամյա բրիտանացին, որն աչքի է ընկնում Լա լիգայի 6 խաղում անընդմեջ, դարձել է «սերուցքայինների» առաջին կիսապաշտպանը Ռոկե Օլսենից հետո, որը նման շարք է գրանցում՝ չլինելով հարձակվող։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի բոլոր խաղերում Ջուդը դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։