Diario AS-ին տված հարցազրույցի ժամանակ Կարիմ Բենզեմային հարցրել են՝ արդյոք «Ռեալի» իր երիտասարդ գործընկերներն իրեն լեգենդ են համարում։
«Ես կարծում եմ, որ նրանք ինձ որպես ավագ եղբայր են ընդունում ու ես մշտապես փորձում եմ նրանց օգնել՝ ինչով կկարողանամ։ Ես փորձում եմ խորհուրդներ տալ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- ասել է ֆրանսիացին։
Նրանք երիտասարդ տղաներ են, բայց միևնույն ժամանակ շատ տաղանդավոր են։ Ֆուտբոլը փոխվում է ու «Ռեալում» շատ տաղանդավոր տղաներ են հայտվնում, նրանք ակումբի ապագան են լինելու»,- ասել է ֆրանսիացի հարձակվողը։