AS. «Կաստիլյայի» եզրային հարձակվող Պիտերը համաձայնեցրել է «Վալենսիա» տեղափոխությունը: «Ռեալ Մադրիդը» պատրաստ է իր սանին բաց թողնել, քանի որ նա կորցրել է Ռաուլի վստահությունը:
Այնուամենայնիվ, «չղջիկները» կկարողանան Պիտերին ձեռք բերել միայն այն բանից հետո, երբ նա ազատ գործակալի կարգավիճակով հեռանա ակումբից:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը «Կաստիլյայի» կազմում մասնակցել է 18 հանդիպման (844 րոպե), դարձել 2 գոլի և 2 ասիստի հեղինակ: