Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում կայացած խաղում Ֆրանսիայի հավաքականի կազմում գրավեց Բելգիայի դարպասը (3-2):
Այս գոլը 32-րդն էր հարձակվողի համար՝ «եռագույնների» կազմում ելույթ ունենալու ողջ ժամանակահատվածում։ Զինեդին Զիդանը 31 գոլ է խփել Ֆրանսիայի հավաքականի կազմում։
Բենզեման հիմա Ֆրանսիայի ազգային հավաքականի պատմության 6-րդ լավագույն ռմբարկուն է։ 5-րդ հորիզոնականում է Դավիդ Տրեզեգեն՝ 34 գոլ։ Առաջատարը Տիերի Անրին է, որը 51 գոլ ունի իր հաշվին։